Դիմակավորված անձինք ներխուժել են տուն և Պատրոն Դավիթին բերման ենթարկել
Դիմակավորված անձինք ներխուժել են տուն և Պատրոն Դավիթին բերման ենթարկել
Hraparak.am-ը գրում է․ Մի քանի ժամ առաջ, դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել են Պատրոն Դավիթի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել:
Այս պահին, Դավիթ Գալստյանն ու իր փաստաբանը գտնվում են Ազգային անվտանգության ծառայությունում:Թե ինչ գործով են նրան հրավիրել, մեզ առայժմ չի հաջողվել պարզել:
Սակայն, ըստ ամենայնի, սա նոր գործ է, կապ չունի այն դատավարության հետ, որն ընթանում է արդեն ամիսներ շարունակ, և որտեղ Դավիթ Գալստյանն ուներ մեղադրյալի կարգավիճակ՝ Դավիթ Տոնոյանի և մյուսների հետ:
Մենք կապվեցինք Դավիթ Գալստյանի պաշտպանի հետ` հարցնելով, ճիշտ է արդյոք, որ Դավիթ Գալստյանը բերման է ենթարկվել, նա ասաց, որ այս պահին ոչինչ հայտնել չի կարող և հարցերին կպատասխանի ավելի ուշ: