Դիմակավորված անձինք կանգնեցրել են Արթուր Վանեցյանի մեքենան և ասֆալտին պառկեցրել «տղերքին»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, օրերս Բաղրամյան պողոտայում Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ավտոշարասյունը, ասֆալտին պառկեցրել նրան ուղեկցողներին եւ բերման ենթարկել։
ՀՀ ՆԳՆ-ից այս տեղեկությունը չհերքեցին, միայն ասացին, որ անձնական տվյալներ չեն կարող հրապարակել։ Մեր տեղեկություններով՝ Արթուր Վանեցյանի ավտոշարասյունը կանգնեցրել եւ նրա աշխատակիցներին բերման են ենթարկել ստանդարտ պատճառաբանությամբ «ապօրինի զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով»։
Նիկոլ Փաշինյանը վերադառնում է 2018-19 թվականներ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու ժամանակներ. առջեւում նոր ընտրություններ են: