Ժամանց

Դիլիջանում արջի քոթոթը մտել է հյուրանոց, որից հետո հայտնվել ազգային պարկի տնօրենի գրասենյակում․ Տեսանյութ

Դիլիջանում արջի քոթոթը մտել է հյուրանոց, որից հետո հայտնվել ազգային պարկի տնօրենի գրասենյակում։

«Այսօր Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի բակում փոքր արջի քոթոթ էր պտտվում։ Իրենց ասելով հենց նոր էր եկել փողոցից, հետո պարզվեց, որ առավոտյան ա իրա ոտքով եկել, հետո 2 օր դարձավ ու եկել էր գետի կողմից, բայց հավանաբար 2 օրից ավելի շատ է գտնվել իրենց մոտ, որովհետև սովոր էր հյուրանոցի տիրոջը և կպած հետևից գնում էր»։

Այս մասին պամում է Ֆեյսուքյան օգտատեր Նարինե Բալդրյանը և հրապարակել տեսանյութ արջուկի մասնակցությամբ։

Հյուրանոցի տերն իր մեքենայով արջի քոթոթին տարել է ազգային պարկ։ Ազգային պարկից տեղեկացրեցին, որ քոթոթին տեղափոխելու են Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն և այնտեղ 10-15 օր պահվելու է վանդակում, որից հետո բաց է թողնվելու վայրի բնություն։

««Դիլիջան» ազգային պարկի անտառի բնակիչ փոքրիկ արջուկը (ի դեպ ՄԱՇԱ դրեցինք անունը), այցելել էլ «ծանոթանալու» նաև գրասենյակային անցուդարձին» ,-հայտնում են Դիլիջան ազգային պարկից:

Կիսվել