ՄամուլՏեսանյութ

Դիլիջանի թունելի մոտ վառվել է հայտնի տիկտոկերի մեքենան

Հունիսի 17-ին, ժամը 19:37-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ-ին այրվում է «Porsche» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ջ. Օ.)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։02-ին, մարվել է՝ 20։15-ին։ Bavnews.am-ի տեղեկություններով մեքենան պատկանում է հայտնի տիկտոկերին։

Կիսվել էջում