Մամուլ

Դիակի կողքը հայտնաբերվել է կոնյակի շիշ, որը դատարկ է եղել․ մանրամասներ

Դիակի կողքը հայտնաբերվել է կոնյակի շիշ, որը դատարկ է եղել․ մանրամասներ

Քիչ առաջ իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին:

Ոստիկանները բնակարանի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել։

Hraparak.am-ի տեղեկություններով նա վերջին շրջանում բավականին ընկճված էր, իր տեղը չէր գտնում, համարում էր, որ իրական կյանքից կտրվել է:

Կուտոյանն ամուսնացած էր և 4 տարեկան անչափահաս երեխա ուներ, նա 39 տարեկան էր:

Կուտոյանի հարազատներն ու մտերիմներն իմացել են մամուլից և անմիջապես շտապել են նրա տուն:

Այս պահին Կուտոյանի տանն են գտնվում նրա հարազատները, աշխատանքային ընկերները, այդ թվում` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Կիսվել