Մամուլ

Դժգոհության ալիք է հասունանում, արդեն հոգնել են. Առաջիկայում կլինեն տհաճ անակնկալներ. «Իրավունք»

Դժգոհության ալիք է հասունանում, արդեն հոգնել են. Առաջիկայում կլինեն տհաճ անակնկալներ

«Իրավունք» թերթը գրում է.

««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանում իրավիճակը կրկին լարվել է:

Վարչություններում և թաղապետարանում համատարած դժգոհության ալիք է հասունանում, բոլորին հոգնեցրել է ահ ու դողով աշխատելը:

Այն, որ միմյանց դեմ գործ տալը խրա­խուսվում է բարձր մակարդակով, այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ:

Մեր աղ­բյուրի փոխանցմամբ՝ նույնիսկ շատ զգույշ և օրինական աշխատելու դեպ­քում՝ որևէ մեկն ապահովագրված չէ, որ «գլխին չեն սարքի», որ գործից հանեն՝ սկզբում քրգործ հարուցելով, ապա ար­դարացնելով:

Բայց այդ ժամանակ արդեն նախկին պաշտոնյան կլինի վարկաբեկ­ված ու դատարկ տաշտակի առաջ: Հենց սրանով էլ պայմանավորված՝ հարմար առիթի դեպքում շատերը պատրաստվում են լքել տաքուկ պաշտոնները:

Այնպես որ, առաջիկայում դեռ կլինեն նոր, տհաճ անակնկալներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել