Դժբախտ պատահար՝ «Արարատցեմենտում». աշխատակիցն արգելափակվել է հաստոցի գլանակի արանքում և մահացել
Դժբախտ պատահար՝ «Արարատցեմենտում». աշխատակիցն արգելափակվել է հաստոցի գլանակի արանքում և մահացել
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11։26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրամասի 4-րդ ֆաբրիկայում աշխատակիցն արգելափակվել է հաստոցի (հումք տեղափոխող) գլանակի արանքում և մահացել․ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ժ․Թ․-ն (ծնված 1956 թ․) աշխատանքներ իրականացնելիս ընկել է էլևատորի մեջ:
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: