Շոու-բիզնեսՏեսանյութ

Դժբախտություն էր, ուզում էի երգել, բայց չէի կարողանում. Զարուհի Բաբայանը` լուրջ առողջական խնդիրների մասին

Դժբախտություն էր, ուզում էի երգել, բայց չէի կարողանում. Զարուհի Բաբայանը` լուրջ առողջական խնդիրների մասին

Երգչուհի Զարուհի Բաբայանը հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին։

«Ես սկսեցի աշխատել Երգի Պետական թատրոնում, որպես ուսուցչուհի, և երբ այդ աշխատանքը սկսվեց, անցել էր մեկ-երկու տարի, ես ունեցա ձայնի հետ կապված լուրջ լուրջ խնդիրներ, որոնք շատ մեծ դեպրեսիայի առիթ էին ինձ համար։

Կարծում եմ դա ձայնիս շատ չարաշահումից էր, ու որոշ այլ առողջական խնդիրներից։ Այն ժամանակ էնքան շատ ելույթներ էինք ունենում, այնքան լավ եմ հիշում, երբ Ամանորյա ելույթների ժամանակ Ձյունանուշի դերն էի խաղում Երգի Պետական թատրոնում։

Մենք երիտասարդ էինք, վախենալ չկար, մտածել չկար, ամենակարևորը դու սիրուն լինես, ամենակարևորը լավ երգես և որոնք հետագայում դառնում էին խնդիր։ Եվ ես շատ բարակ, գեղեցիկ զգեստով, փեդացած, կապտած ձեռքերով, բայց ես ձյունանուշիկ էի՝ քաղաքի ամենասիրուն ձյունանուշն էի` էդպես էին ինձ կնքել։

Բայց հետո մի քանի տարի ես ունեցա լուրջ ձայնային խնդիրներ և ես չէի կարողանում հաղթահարել էդ խնդիրները։ Ես հասկանում էի, որ չեմ կարողանում երգել, ու Գրիգորիչը չէր պատկերացնում, որ այդ կարգի ինձ մոտ լուրջ խնդիրներ էին։ Ինձ համար դա դժբախտություն էր, ես ուզում էի երգել բայց չէի կարողանում»:

Տեսանյութը ստորև

Կիսվել