ՄամուլԱզատ խոսք

Դե Սրբազաններին էլ ձերբակալել են, որ չխանգարեն էն պայմանագրի կնքմանը, որը Ադրբեջանը ոչ մի ձև չի կնքում․ Պետրոս Ղազարյան

Դե Սրբազաններին էլ ձերբակալել են, որ չխանգարեն էն պայմանագրի կնքմանը, որը Ադրբեջանը ոչ մի ձև չի կնքում․ Պետրոս Ղազարյան

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի կանխատեսում կարդացի ներքին տրամաբանությամբ կապված։

Եթե Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքեն ու Թուրքիան սահմանները բացի, կլինի ապոկոլիպսիս։

Որովհետև Հայաստանը կպահանջի Ռուսաստանից բազան հանել։ Ինչից հետո 300 000 Ադրբեջանցիներ կգան Հայաստան և Թուրքիան կհարձակվի մեր վրա։

Սա համաձայն այդ սպուտնիկածին վերլուծաբանների, Ադրբեջանի և Թուքիայի պլաննա։

Փաստորեն Թուրքիան ու Ադրբեջանը չեն հարձակվում մեր վրա, որովհետև համարյա զենք ու զորք չունեցող բազան Հայաստանում է, իսկ Ռուսաստանն էլ Ուկրաինական ֆրոնտից զորքերը կհանի կբերի ստեղ, որ ջախջախի թուրքերին։

Դե իսկ Ադրբեջանն ամեն գնով հետաձգում ա ստորագրումը, որ բազան դուրս չգա, 300 հազար Ադրբեջանցիները մնան Ադրբեջանում, ինքն էլ չհարձակվի։

Հա դե Սրբազաններին էլ ձերբակալել են, որ չխանգարեն էն պայմանագրի կնքմանը, որը Ադրբեջանը ոչ մի ձև չի կնքում)

Խաղաղության պայմանագրի կնքումը մեզ կբերի պատերազմ, իսկ չկնքումը փաստորեն մեզ փրկում է։

Սպուտնիկաբարո լոգիկա»։