Մահացել է սիրված դերասան Վլադիմիր Կոստանյանի կինը
Կյանքից հեռացել է դերասան, հումորի վարպետ Վլադիմիր Կոստանյանի կինը` տիկին Կարինեն։
«Հարգելի՛ հայրենակիցներ, խորը ցավով տեղեկացնում եմ, որ Ֆրանսիայում հիվանդության պատճառով կյանքից հեռացել է իմ սիրելի մայրը՝ Կարինեն։
Հոգեհանգիստը կկայանա Ֆրանսիայում՝ ապրիլի 29-ին, ժամը 18:00-ին, Կամպեր քաղաքի C.Le Comte սգո սրահում (հասցե՝ 85 avenue Pierre Mendès, Quimper): Հուղարկավորությունը տեղի կունենա Église Sainte-Claire եկեղեցուց ապրիլի 30-ին, ժամը 13:00-ին (Հասցեն՝ 46 Rue Paul Borrossi, Quimper)։
Հայաստանում Կարինեի հիշատակին պատարագ կմատուցվի Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին»,- գրել է դերասանի որդին: