Շոու-բիզնեսՏեսանյութ

Դերասան Լևոն Սարգսյանն ու սիրելին պսակադրվել են Գեղարդի վանքում

«Բոլոլա» սիթքոմից հայտնի դերասան Լևոն Սարգսյանն ու Ալիս Ծառուկյանն այսօր պսակադրվել են: Դերասանն իր էջում լուսանկարներ է տեղադրել սիրելիի հետ և տեղեկացրել պսակադրության մասին։

Պսակադրությունը տեղի է ունեցել Գեղարդի վանքում։ Հրավիրվածների շարքում են եղել հայկական շոու բիզնեսի հայտնի աստղերը։

Նշենք, որ «Բոլոլա» հումորային սիթքոմի երկրորդ եթերաշրջանի վերջին սերիայում՝ դերասան Լևոն Սարգսյանն անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն էր արել իր սիրելիին՝ Ալիս Ծառուկյանին։

Սիթքոմի տեսարանի նկարահանման ժամանակ դերասանը հանկարծակի պտտվում է ընկերուհու կողմը և ասում․ «Կամուսնանա՞ս ինձ հետ»։

Կիսվել