Դերասանուհու վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժնում
Armlur.am-ի տեղեկություններով՝ հեռուստահաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Մենք տեղեկացանք, որ այս պահին Զառա Արամյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են շատ ծանր։
Armlur.am-ը քիչ առաջ զրուցել է Զառա Արամյանի ամուսնու՝ Արտաշես Գասպարյանի հետ, ով ասաց. «Այո, Զառան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։
Այս պահին մեր հույսը միայն Աստծո կամքն է, որ նա այս վիճակից կարողանա դուրս գալ»։



