Դերասաններ, ովքեր հրաժարվել են համաշխարհային ճանաչման արժանացած դերերից
Դերասաններ, ովքեր հրաժարվել են համաշխարհային ճանաչման արժանացած դերերից
Ի՞նչ իմանայի, թե վաղը ինչ է լինելու․ երևի հայտնիներից շատերը քեզ կտային այս պատասխանը, եթե հարցնեիր, թե ինչո՞ւ են բաց թողել կինոաշխարհի ամենահաջողակ դերերը։
Պարզվում է, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելը դեռ բավական չէ, պետք է կարողանալ կանխատեսել ֆիլմի ապագան։ Այս կարողության բացակայության պատճառով շատ հայտնի դերասաններ կորցրել են ամենահայտնի կերպարները մարմնավորելու հնարավորությունը, և հակառակը, շատ անհայտ մարդիկ նուն դերի շնորհիվ հասել են համաշխարհային ճանաչման։
«Սումերկի»-ի հեղինակ Ստեֆան Մայերը իդեալական Բելլա տեսնում էր միայն Էմիլի Բրաունինգին, ով անմիջապես հրաժարվել էր դերից՝ չքննարկելով նույնիսկ մանրամասները: Հետագայում դերասանուհին նշել է,որ զղջացել է իր որոշման համար: Այս ֆիլմը Քրիստեն Ստյուարտին բերեց համաշխարհային ճանաչում։
Ջեք Նիքոլսոնը, հրաժարվում է մարմնավորել Մայքլ Կարլեոնեին «Կնքահայրը» ֆիլմում ասելով` դերը գրված է իտալացու համար, ուստի ճիշտ կլինի նախապատվությունը տալ իտալացի դերասանին: Արդյունքում Կարլեոնեին մարմնավորում է Ալ Պաչինոն:
«Տիտանիկ» ֆիլմում Ռոուզի դերը պետք է խաղար Գվինեթ Փելթրոուն, սակայն նա հրաժարվում է … Արդյունքում նկարահանվում է Քեյթ Ուինսլեթը և այդ դերի համար առաջադրվում Օսկարի։
«La La Land» ֆիլմի Միայի դերը ի սկզբանե որոշված էր, որ պետք է կատարի Էմմա Ուոթսոնը, սակայն նա նախընտրեց նկարահանվել «Beauty and the Beast»-ում։ Արդյունքում Էմմա Սթոունը ստացավ իր առաջին «Օսկար» մրցանակը։
Թոմ Կրուզը պետք է դառնար Թոնի Ստարկ, սակայն նա ֆիլմը «թույլ ու անհետաքրքիր» անվանեց ու հրաժարվեց։ Արդյուքնում Ռոբերտ Դաունի կրտսերը դարձավ հայտնի «Երկաթե մարդ»-ը ու արդեն տարիներ շարունակ համարվում է ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը։
Ջիմ Քերրին երկար ժամանակ տատանվում էր ծովահենների ու «Ամենակարող Բրյուս»-ի միջև, արդյունքում ընտրեց Բրյուսին, իսկ ծովահենի դերը բաժին հասավ Ջոնի Դեփին։ Այս դեպքում կարող ենք ասել, որ որոշումը տեղին էր․ երկուսն էլ հրաշալի մարմնավորեցին իրենց դերերը։
Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews.am-ը