Մամուլ

Դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց՝ համեմատելով թիթեռի կյանքի հետ․ Պատմում է սպանված ոստիկանի ընկերը

Դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց։ Այս մասին պատմում է սպանված ոստիկանի ընկեր Արմեն Հակոբյանը, ով այդ օրը գլխի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Վիրավոր ոստիկան Հակոբյանը այսօր դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ից: Նա իրեն լավ է զգում:

արմեն հակոբյան

Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց»:

Տիգրան Առաքելյան

Հիշեցնենք՝ Տիգրան Առաքելյանը ոստիկանության ավագ էր։ Ծնվել է 1981թ-ի սեպտեմբերի 22-ին Արարատի մարզի Արգավանդ գյուղում։ Տիգրան Առաքելյանը ամուսնացած է և ունի անչափահաս 2 երեխա՝ տղա և աղջիկ։

Տիգրան Առաքելյան
Կիսվել