Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել. Հայկ Սարգսյանը քանաքեռցի Տույի սպանության մասին
Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել. Հայկ Սարգսյանը քանաքեռցի Տույի սպանության մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքել է մամուլի տեղեկությունը, թե ինքն իբր նոյեմբերի 11-ին եղել է նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի տան մոտ, սպասելիս է եղել քրեական հեղինակություն Տույին, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները։
Հայկ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ես եղել եմ դեպքի վայրում։
1․ Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն, որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին։
2․ Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել։
3․ Դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը, լրատվամիջոցներից։
4․ Սահմանային անցակետում հաշվառված է նոյեմբերի 10-ից 16-ը իմ ՌԴ-ում գտնվելը (կից անձնագրիս կնիքները)։
5․ Կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են դա․ ՀԱՊԿ-ի պաշտոնական հոդվածը: