Դեպրեսիայի մեջ արդեն ձեռքերը գցում են ամեն ինչից․ Ստյոպա Սաֆարյան
Դեպրեսիայի մեջ արդեն ձեռքերը գցում են ամեն ինչից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։
«Ինչպես ցույց է տալիս վերջին օրերին ֆեյսբուքի մոնիթորինգը՝ կոնտրհեղափոխականների թիրախը դարձել է վարչապետի ֆեյսբուքյան-լայվ ակտիվությունը։
Վարչապետի կողմից տարածվող ստատուսների /բլինչիկից մինչև խաղաղության ուխտագնացություն/ այդքան ուժգին թիրախավորելը ցույց է տալիս, որ այլևս պարտվածի հոգեվիճակում ու դեպրեսիայի մեջ արդեն ձեռքերը գցում են ամեն ինչից, միայն թե նվազեցնեն վարչապետի ուղիղ ու անմիջական կապը ժողովրդի մեջ։
Կհարցնեք՝ ի՞նչ կանի վարչապետը։
Իհարկե, կանի ճիշտ հակառակը։
Դուխով»։