ՄամուլՏեսանյութ

Դեպի Երևան ճանապարհին դպրոցականներով ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխա և 1 ծնող ընկել են

Դեպի Երևան ճանապարհին դպրոցականներով ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխա և 1 ծնող ընկել են:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում դեպի Երևան ընթանալիս դպրոցականներով ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխա և 1 ծնող ընկել են։ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 երեխա և 1 կին։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները սովորում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 116 դպրոցում և «Temsa» մակնիշի ավտոբուսով երեխաները ուսուցիչների և մի քանի ծնողների հետ Նորավաանքից վերադառնում էին Երևան ու Արարատի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոբուսի դուռը բացվել է և 3 հոգին հայտնվել են դրսում։

Ավտոբուսը 36-տեղանոց է, իսկ այդ պահին ավտոբուսում եղել է 32 ուղևոր։

Կիսվել