Դեմիրճյան փողոցում վրաններ տեղադրվեցին (Տեսանյութ)
Դեմիրճյան փողոցում վրաններ տեղադրվեցին (Տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում արդեն 10 օր բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները վրաններ տեղադրեցին նաեւ Դեմիրճյան փողոցում՝ փակելով Ազգային ժողովի մուտքը:
Նշենք, որ այսօր՝ մարտի 9-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց ներկաներին փակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել կամ դուրս գալ շենքից:
Նրա խոսքից հետո հավաքվածները շարժվեցին դեպի ԱԺ մուտքերը: Ոստիկանները չկարողացան կասեցնել նրանց:
Նշենք, որ Վազգեն Մանուկյանի կոչով հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ մուտքերը եւ փակեցին դրանք:
«Սա մեր հերթական անհնազանդության բողոքի ակցիան է: Մենք 10 օր Բաղրամյան պողոտան փակել ենք: Մենք պետք է այս փողոցը փակ պահենք, որովհետեւ Ազգային ժողովն այլեւս անելիք չունի: Մենք ոչ մի սադրանքի չենք տրվելու, ոստիկանության հետ որեւէ հարց չունենք:
Ես առաջարկում եմ՝ վրաններից երկու հատը բերել եւ մուտքերի մոտ տեղադրել»:
Տեսանյութը ստորև