Դեմիրճյանը հետևում էր, եթե նկատում էր, որ կինն է տան գլխավորը, նման ամուսնուն պատասխանատու պաշտոնի չէր նշանակում
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեմիրճյանը հետևում էր, եթե նկատում էր, որ կինն է տան գլխավորը, նման ամուսնուն պատասխանատու պաշտոնի չէր նշանակում․․․ ՀՀՇ-ական շրջանի պետական բարձր պաշտոնյաներից մեկն ուշագրավ պատմություն արեց․
«Նոր-նոր էր Լեւոն Տեր-Պետրոսյանը եկել իշխանության, երբ անսպասելի նախագահական կանչեցին ինձ և ևս երկու բարձր պաշտոնյայի։ Տեր-Պետրոսյանը տարբեր հարցեր քննարկելուց հետո հանկարծ ասաց․
«Մի բան էլ՝ սրանից հետո չտեսնեմ, որ Լյուսյային (խոսքը կնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի մասին է) որևէ միջոցառման հետներդ տանեք, առհասարակ՝ հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ իրեն չտեսնեմ էկրանին»։
Մեր զրուցակիցը «կանանց» թեմայով մի պատմություն էլ Կարեն Դեմիրճյանից պատմեց․ Կենտկոմի քարտուղար եղած տարիներին, երբ Կարեն Սերոբիչը պետք է կարեւոր նշանակում անելիս լիներ, թեկնածուին ասում էր․ «Կնոջդ ասա՝ սեղան դնի, գամ ձեզ հյուր
Եվ երբ հյուր էր գնում, Դեմիրճյանը հետևում էր ամուսինների փոխհարաբերություններին, եթե նկատում էր, որ կինն է այդ տան գլխավորը, և ամուսինը ենթարկվում է կնոջը, երբեք նման մարդուն պատասխանատու պաշտոնի չէր նշանակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: