Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց
ԴԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք անհրաժեշտ են օրենքի ամբողջական կիրարկումը և դեղերի շրջանառության պատշաճ կարգավորումը իրականացնելու համար:
«Սրանով թեթևացնում ենք ներմուծողների և դեղգրանցողների բեռը, ինչը թույլ կտա ավելի մեծ քանակով գրանցված դեղեր ունենալ Հայաստանում, իսկ վերագրանցումների դեպքում դա անել ավելի արագ և պարզեցված»,- ասել է նախարարը:
Նշենք, որ դրանց մի մասն արդեն մշակվել և հաստատվել են: Եվս 8 նախագիծ ընդուվել է այսօր: Նախագծերի մեծ մասը գործող կառավարության որոշումների վերանայված տարբերակներ են, որոնք համապատասխանեցվել են «Դեղերի մասին» օրենքին:
Բացի այդ, ներկայացվել են նոր կարգեր, որոնք նախատեսված չեն եղել նախկին օրենքով, ինչպես օրինակ՝ պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության դիտարկման և հավաստագրի տրամադրման կարգը:
Նախագծերը մշակվել են հաշվի առնելով միջազգային փորձը և բազմիցս քննարկվել շահագրգիռ գերատեսչությունների, դեղագործական ոլորտի ներկայացուցիչների հետ: