Դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 5-ը ՊԵԿ-ը կաշխատի արտահերթ ռեժիմով
Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով տոնական օրերին սահմանվել է արտակարգ ռեժիմ։
Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, ֆիզիկական անձանց և մաքսային ներկայացուցիչներին:
Մաքսատուն-վարչությունների, մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից տոնական և նախատոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն, որի արդյունքում քաղաքացիները չեն տուժի։