«Դա դիտավորություն էր». Անետտա Աղաբեկյանը՝ «Տաշիր շոու 2021»-ում կիքսի մասին (Տեսանյութ)
«Դա դիտավորություն էր». Անետտա Աղաբեկյանը՝ «Տաշիր շոու 2021»-ում կիքսի մասին (Տեսանյութ)
ArmLur.am-ը գրում է․ Օրերս համացանցում ակտիվորեն տարածվեց եւ մեծ քննարկումների առիթ դարձավ երգչուհի Անետտա Աղաբեկյանի ելույթը «Տաշիր շոու 2021» ամենամյա հավաքական համերգին, որտեղ երգչուհին այնքան է տարվում պարով, որ մոռանում է ֆանագրամայի հետ համահունչ երգել, ինչի արդյունքում առաջանում է երգչուհու համար ոչ այնքան հաճելի կիքս:
ArmLur.am-ի հետ զրույցում Անետտան պատմել է համերգի ընթացքում իր թույլ տված կիքսի մանրամասների մասին, նշելով, որ տեսանյութը համացանցում հայտնվելը դիտավորության է եղել համերգի կազմակերպիչների կողմից, քանի որ նա, նկատելով կիքսը, տեղեկացրել է կազմակերպչին, ով նրան փոխանցել է, որ անհանգստանալու կարիք չկա, մոնտաժման ընթացքում կշտկվի:
«Կարծում եմ ներկայացնելու ինչ֊որ բան չկա։ Այն, ինչ տեղի է ունեցել բեմում շատերը գիտեն այդ մասին։ 15 տարի է, ինչ զբաղվում եմ երգեցությամբ։ Կարիերայիս առաջին «կիքսն» էր, որը երկար կհիշեմ։ Մի փոքր մեկնաբանեմ, թե ինչպես ստացվեց։
Այնքան էի տարվել պարով, որ այդ ընթացքում պետք է միկրոֆոնը աջ ձեռքից տեղափոխեի ձախ ձեռք՝ պարային շարժումը ճիշտ կատարելու համար, բայց ցավոք սրտի մոռացա և ստացվեց այն, ինչին բոլորդ ականատես եղաք։
Ուզում եմ ավելացնել, որ ոչ առողջ քննադատություններին վերաբերվում եմ նորմալ, քանի որ ես ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին արտիստն էի, որ նման իրավիճակում հայտնվեց բեմում։
Ավելացնեմ, որ անմիջապես ելույթիցս հետո տեղեկացրել եմ կազմակերպչին, որ նման «կիքս» է տեղի ունեցել, իսկ նա ժպիտով ինձ պատասխանեց, որ հանգիստ եղեք այդ հատվածը կմոնտաժվի։ Ամեն դեպքում կարծում եմ, որ դա դիտավորություն էր……»,-մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում