Դատարան հայց է ներկայացվել ընդդեմ Փաշինյանի
Դատարան հայց է ներկայացվել ընդդեմ Փաշինյանի
Փաստաբան Արա Զոհրաբյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը օգոստոսի 2-ին համատեղ հայց են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արա Զոհրաբյանը
«Ես և Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը, հայց ենք ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ:
Վարչական դատարանից խնդրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կատարելու Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն,այդ թվում ստորագրելու փաստաթուղթ։
Նիկոլ Փաշինյանի գործողությունները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 08.07.1992թ. որոշման պահանջներին, որ 1-ին և 2-րդ կետերով ԳԽ-ն որոշել է՝
1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: