Մամուլ

Դատարանում վատացել է Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը. շտապօգնություն է կանչվել

Դատարանում վատացել է Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը. շտապօգնություն է կանչվել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով նիստի ժամանակ Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել։

Երբ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գործով անցնողներից Վարդան Թունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, Գասպարյանը հայտնել է վատ ինքնազգացողության մասին, բարձրացել է նրա ճնշումը: Հրավիրվել է շտապօգնություն։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով):

8 տարվա ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր:

Ի թիվս այլ մեղադրանքների՝ նախկին ոստիկանապետը մեղադրվում է մոտ 2 մլրդ դրամ գույքի փողերի լվացում կատարելու մեջ:

Կիսվել