Ազատ խոսք

Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները․ Նարեկ Կարապետյան

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը գրում է․

«Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում:

Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝

• բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները

• փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը

• հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները

• և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը

Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում։