ՄամուլՏեսանյութ

Դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել. որոշումը կապված է Ծառուկյանի տարիքի հետ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել. որոշումը կապված է Ծառուկյանի տարիքի հետ. Ալեն Սիմոնյան

Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործին եւ դատարանի կողմից կալանավորման միջնորդությունը չբավարարելու որոշմանը:

«Իսկ խափանման միջոցը, որն իմ ենթադրությամբ կապված է պարոն Ծառուկյանի տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ: Միգուցե դատավորի կողմից դրանք հանդիսացել են ինչ-որ ձեւով պատճառներ՝ ընտրել այնպիսի խափանման միջոց, որը կապված չէ անձին ազատությունից զրկելու հետ:

Կարեւոր է սա արձանագրել, որովհետեւ մեր քաղաքացիների մոտ տպավորություն է, որ այն քրգործը, որի հետ կապված ԱԺ-ում կայացվեց որոշում, դատարանը բաց թողեց պարոն Ծառուկյանին»,-ասաց Սիմոնյանը:

Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել