Դատարանը որոշեց չկալանավորել Արմեն Գևորգյանին
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է։ Այդ մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Գևորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):
Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել նաև Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: