Դատարանը որոշեց կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին:
Ավելի վաղ ՀՔԾ-ն տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք է ստանալու, և ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: