Մամուլ

Դատարանը մերժեց Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը․ Նա կշարունակի մնալ կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Քոչարյանի կալանքը գրավով փոխելու պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ ։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էին ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար:

Նրանք առաջարկում են կամ գրավ կիրառել կամ ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոց: Գրավի չափը պաշտպանները թողել են դատավորի հայեցողությանը:

Ռ. Քոչարյանի փաստաբանները, ներկայացնելով նրան կալանքից ազատ արձակելու հիմքերը, հայտարարեցին՝ այս ընթացքում չի ներկայացվել գեթ մեկ ապացույց, որ ազատության մեջ իրենց պաշտպանյալը կազդի գործով անցնող անձանց վրա կամ էլ կխոչընդոտի գործի քննությանը։

Կիսվել