Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունները
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա անազատության մեջ։
Այս մասին նիստի ժամանակ ասեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար երաշխավորել էին Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերը՝ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Անուշավան Դանիելյանը։
Բացի դրանից, պաշտպանական թիմը միջնորդել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել կամ կիրառել գրավ։