Դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին և դատապարտեց տուգանքի՝ 400 հազար դրամի չափով
Այսօր՝ հունիսի 13-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը. դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին և դատապարտեց տուգանքի՝ 400 հազար դրամի չափով։
Վազգեն Մանուկյանի գործով դատապաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդեւանյանը հայտնեցին, որ կբողոքարկեն դատավճիռը։ Նրանք պահանջում են արդարացման դատավճիռ։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։