Մամուլ

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը դատարանից խնդրել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինել 25 միլիոն դրամ գրավով: Դատական նիստը հետաձգվեց: Այն տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:

Պաշտպանական կողմն այսօր մեկ այլ միջնորդությամբ ևս հանդես եկավ։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց՝ 2 ամիս է, ինչ Մանվել Գրիգորյանին Միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն ենթարկելու նպատակով ձևավորված հանձնաժողովի աշխատանքների «վերջը չի երևում»։

Իսկ այդ ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարանում է։ Բաղդասարյանը հորդորեց դատավորին օրենքի սահմաններում միջամտել, որպեսզի փորձաքննությունն արագացվի:

Կիսվել