ՄամուլՏեսանյութ

Դատավոր Դավիթ Բալայանը փորձում էր պատուհանից ներս մտնել, բայց նրան ուժով իջեցրին (Տեսանյութ)

Դատավոր Դավիթ Բալայանը փորձում էր պատուհանից ներս մտնել, բայց նրան ուժով իջեցրին։

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն այսօր առավոտյան փորձում էր պատուհանից ներս մտնել։

Դատարանի մուտքը փակած մարդիկ, սակայն, թույլ չտվեցին նրան մուտք գործել դատարան: Իսկ երբ փորձում էին նրան ուժով իջեցնել, հրմշտոցի հետևանքով դատավորն ընկավ։

Նշենք, որ վաղ առավոտից ցուցարարները տարբեր դատարանների դիմաց հավաքվել են և մեքենաներով և արգելափակել դատարան տանող մուտքերը։

Կիսվել