Մամուլ

Դիմակավորված մտել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատասենյակ

Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի շենք են ներխուժել դիմակավորված իրավապահները և ընդդիմադիր գործիչներին դատող դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատասենյակ մտել։

Բարձրագույն դատական խորհրդից չմեկնաբանեցին լուրը` նշելով, որ այս պահին տեղեկատվություն չունեն:

Ավելի վաղը «Հրապարակ»-ը գրել էր, որ դատավորի գլխին սև ամպեր են կուտակվել, նրան հեռացնելու են համակարգից։

Նշենք նաեւ, որ Արտուշ Գաբրիելյանը Փաշինյանի սիրելի դատավորներից է։ Նրա միջոցով իշխանությունը բանտ էր ուղարկում ընդդիմադիրներին։

Մանրամասները` ավելի ուշ։