Դատավորին «դու»-ով դիմելաձևը սեփական արժանապատվության բարձրացման անհրաժեշտություն է. հոգեբանը` Քոչարյանի պահվածքի մասին
Դատավորին «դու»-ով դիմելաձևը սեփական արժանապատվության բարձրացման անհրաժեշտություն է. հոգեբանը` Քոչարյանի պահվածքի մասին
Հոգեբանը` Քոչարյանի պահվածքի մասին․ ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոգեբանական վիճակը դատարանում հոգեբանության մեջ բնութագրվում է ֆրուստրացիա տերմինով, երբ մարդու պահանջմունքները բավարարված չեն, երբ ինքը նեղված է։
Այս մասին անդրադառնալով Քոչարյանի հոգեբանական վիճակին՝ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։ «Հատկապես իր նախկին դիրքն հաշվի առնելով՝ նրա ճնշվածությունը հասկանալի է։ Իր վիրավորվածությունը մասամբ պայմանավորված է նրանով, իր կարծիքով՝ իրեն վերագրվող բաներն անարդար են, ինքը գոնե այդպես է գնահատում։
Քոչարյանը հիմա էլ վստահ է, որ օգտվել է իր սահմանադրական իրավունքից։ Իր վարքագիծն էլ պայմանավորված է հենց սրանով»,-ասաց Խուդոյանը՝ հավելով, որ պետք հիշել, որ պաշտպանության լավագուն միջոցը հենց հարձակումն է։ Դատավորին «դու»-ով դիմելաձևը, ըստ հոգեբանի՝ ոչ այնքան արհամարհանքն է դատարանի նկատմամբ, որքան սեփական արժանապատվության բարձրացման անհրաժեշտությունը։
«Ինքը երկիրի նախագահն է եղել ու հանկարծ հայտնվել է նման վիճակում։ Պատկերացրեք, թե ինչ աստիճան է նրա ինքնագնահատականն անկում ապրել։ Հենց այդ ինքնագնահատականի կտրուկ անկումն էլ նրա ագրեսիվ վարքագծի պատճառն է դարձել։
Նաև դատախազի հետ տեղի ունեցած փոքր միջադեպը, ուղղակի իր արժանապատվությունը բարձրացնելու պաշտպանական ռեակցիաներն են ու անելանելիության դրսևորումները։ Կարծում եմ, բոլորին է հայտնի, թե ինչ բարձր ինքնատիրապետում ունի Քոչարյանը, թեև թե գլխավոր դատախազը, թե մյուսները բավական կոռեկտ են իրենց պահում, այնուամենայնիվ իր փաստաբանը՝ Ալումյանը տեղ-տեղ զսպում էր նրան:
Ժամանակ առ ժամանակ նկատվող ագրեսիան վկայում է այն մասին, որ ինքն է հարձակման անցել։ Դա կարծում եմ, ինքնագանահատականի անկման, նեքին բունտի արտահայտությունն է»,-ասաց հոգեբանը։ Ըստ Խուդոյանի, եթե հաշվի չառնենք այդ դետալները՝ Քոչարյանը բավական զուսպ, հաճախ՝ կոռեկտ է իրեն պահում։