Դատավորը ազատ արձակեց Պավլիկ Մանուկյանի որդուն՝ Արամին
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց փոխվեց և դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց Արամ Մանուկյանի պաշտպան ԻնեսաՊետրոսյանի՝ իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ հաշվի առնելով Ազգային Ժողովի 9 պատգամավորների երաշխավորագրերը և նրա առողջական վիճակը: