Մամուլ

«Դատապարտո՛ւմ ենք ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամաբ բիրտ ուժի կիրառումը և պահանջո՛ւմ…»

«Դատապարտո՛ւմ ենք ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամաբ բիրտ ուժի կիրառումը և պահանջո՛ւմ…»:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դատապարտո՛ւմ ենք Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամաբ բիրտ ուժի կիրառումը և պահանջո՛ւմ…

Հայաստանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները հստակ ապացուցեցին այն իրողությունը, որ Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը որևէ կապ չունի Հայաստանում մոլեգնող կորոնովիրուսային համաճարակի կանխարգելման հետ և բացառապես նպատակ ունի հետաձգելու Փաշինյան Նիկոլի անփառունակ ռեժիմի մոտալուտ վախճանը:

Երեկ Հայաստանի Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի սահմանափակումը ցույց տվեցին, որ համաժողովրդական ալիքի վրա իշխանության եկած և ժողովրդին հուսախաբ արած Հայաստանի գործող իշխանությունը վախենում է ժողովրդական ընդվզման ամենափոքր դրսևորումից, և նրա միակ հենարանը մնացել են ԱԱԾ-ի և ոստիկանության ռեպրեսիվ մեթոդները:

Ելնելով վերոնշյալից՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դատապարտո՛ւմ է երեկվա՝ Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանի Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիրառված բռնությունները և պահանջո՛ւմ խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մեկ անգամ ևս հաստատում է իր դիրքորոշումը. Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, և ժողովրդի աջակցությունը կորցրած ու իր ժողովրդի հետ բռնությամբ խոսող իշխանությունը պետք է շուտափույթ հեռացվի:

Փաշինյան Նիկոլի և նրա հակաժողովրդական-հակազգային ռեժիմի հեռացումը պետք է տեղի ունենա նույնպիսի հզոր համաժողովրդական պայքարի արդյունքում, որպիսին նրան բերել է իշխանության:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է համաժողովրդական ընդվզումն առաջնորդելու իր հստակ որոշումը, և հայտարարում, որ ո՛չ մի Արտակարգ դրության ռեժիմ չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ Հայաստանում ժողովրդավարական և ազգային-պետական իշխանություն ձևավորելու համար»:

Կիսվել