Դատապարտյալը, ով հիվանդանոցից դիմել է փախուստի, գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ (Տեսանյութ)
Դատապարտյալը, ով հիվանդանոցից դիմել է փախուստի, գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից փախել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, ով նախկինում դատապարտված է եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նրան հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ-հետախուզական խմբեր, ինչպես քրեակատարողական ծառայությունում, այնպես էլ Ոստիկանության էրեբունու բաժնում:
Երեկ որոշ «ծակ պռոֆեսորներ» համացանցում տեղեկություններ էին տարածել, թե Ա. Սարգսյանը չէր կարող իրեն հսկող 3 աշխատակիցների քթի տակից թռնել, հավանաբար, համաձայնություն է եղել նրա և հսկողների միջև ու կարծիք էին հայտնում, որ միևնույն է ՝ փախուստի դիմած բանտարկյալը չի հայտնաբերվի:
Քրեակատարողական ծառայության և ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ շարունակում են որոնողական աշխատանքները գրեթե կասկածելի բոլոր հասցեներում, որտեղ հնարավոր է՝ թաքնվի փախուստի դիմածը, կատարվում են ստուգումներ:
Որոնվող Ա. Սարգսյանը կալանավայրում հայտնի է «Մաուգլի» մականվամբ, իսկ նրան փնտրելու օպերացիան կրել է «Տարզանը փղիկի վրա որոնում է Մաուգլուն» անվանումը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում