Մամուլ

Դատախազության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Hraparak.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի մի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Տվյալ վարչության աշխատակիցներին մեկուսացրել են, մինչդեռ մյուս վարչությունները շարունակում են նույն ռեժիմով աշխատել։

Տեղեկության վերաբերյալ գլխավոր դատախազությունից հաստատեցին տեղեկությունը. «ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ներկայումս նա ստանում է համապատասխան բուժում: Վիճակը լավ է, ըստ մեր ունեցած տեղեկատվության առկա է բարելավման դինամիկա:

Նրա մոտ ջերմություն և այդ վիրուսային հիվանդության լուրջ ախտանշաններ չեն եղել:

Նրա հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, ընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում: Իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ ունեցել է, գտնվում են ինքնամեկուսացման մեջ:

Նրանց մոտ համապատասխան հիվանդութան կլինիկա ունենալու վերաբերյալ տվյալներ առայժմ չունենք: Ախտանշանների ի հայտ գուլու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկվեն նրանց թեստավորման համար:

Կիսվել