Մամուլ

Դատախազը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտել

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատական նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։

Գործով մեղադրող, գլխավոր դատախազի օգնական Սեքսենտ Սուլթանովը ելույթ է ունեցել և պահանջել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։

Չնայած Բաքվի կողմից կազմակերպված դատական ֆարսին, տուժողների վկայություններին ու ճնշումներին՝ Վագիֆ Խաչատրյանը մշտապես հայտարարել է, որ որևէ հանցանք չի գործել։ Փաստական առումով Խաչատրյանի մեղքը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։

Պաշտպանը հանդես կգա ի պաշտպանություն Խաչատրյանի, որի համար խնդրել է ժամանակ, իսկ վերջին խոսքը կտրվի Վագիֆ Խաչատրյանին։

Այսօր սպասվում է դատարանի վճիռը: Հայտարարվել է ընդմիջում մինչև 14:00-ն:

Կիսվել