Դավո ջան, պի՛նդ կաց, մենք քեզ հավատում ենք, իմ անփորձ տղա ջան. Անահիտ Բախշյանը՝ Դավիթ Սանասարյանին
Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը դիմում է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին ։
«Հերթական անգամ ասում եմ՝ Դավո ջան, պի՛նդ կաց, մենք քեզ հավատում ենք իմ անփորձ տղա ջան։
Այս պահին հետևյալ միտքն եկավ գլուխս։ Հաճախ նեղվում ենք, որ նոր կառավարությունն անփորձներին է վստահում, քննադատում ենք։ Փորձվածներին են նշանակում, ասում ենք՝ սա արդեն խարդախություններում փորձված է ու հարցնում ենք՝ ինչո՞ւ նշանակեցին։ Իսկապես այսօր շատ դժվար է գտնել փորձված, բայց ձեռքերը մաքուր կադրերի, որովհետև նախկին համակարգում նրանք այդ փորձն են ձեռք բերել։
Իսկապես դժվար է։ Դավիթի նման անփորձ, բայց մաքրամաքուր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ վրիպումներն էլ ի ցույց են դնում, թե տեսեք, որքան անկողմնակալ ենք, եթե մեզ հետ պայքարած, քայլած մարդը վրիպի անգամ, մենք չենք հանդուրժելու։ Հուսամ Դավիթի հետ կապված այս պատմությունը լակմուսի թուղթ կլինի այսօրվա արդարադատության համար, եթե այն այլ նպատակ չունի և սա կլինի իրական արդարադատության նոր շենքի հիմքի առաջին քարը։
Դավո ջան, հավատում եմ, որ փաստորեն քեզ վրա է կառուցվելու նոր արդարադատությունը, ոչինչ տղաս, դու սովոր ես, ուղղակի պատկերացնում եմ հայրիկիդ, մայրիկիդ, կնոջդ ու տղաներիդ զայրույթը, միանում եմ ու մաղթում՝ համբերություն, այս փորձությունն էլ կհաղթահարես, ես վստահ եմ։ Ինչպես տարիներ առաջ, պինդ գրկում եմ»:
Գրառման տակ Տիկին Բախշյանը տարիներ առաջ արված լուսանկար է հրապարակել, որտեղ նա Օպերայի հրապարակում գրկել է պետ Դավիթ Սանասարյանին։