Դավիթը երկու ամիս պայքարում էր հիվանդության դեմ
Դավիթը երկու ամիս պայքարում էր հիվանդության դեմ
Ուրարտու ֆոտբոլային ակումբը իր էջում գրել է․
«Ցավով տեղեկացնում ենք, որ 27 տարեկանում մահացել է մեր ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանը, որը երկու ամիս պայքարում էր հիվանդության դեմ:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթի բոլոր հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին:
Դավիթն «Ուրարտուում» աշխատել է շուրջ 4 տարի՝ զբաղեցնելով բաժնի ղեկավարի, Գործադիր տնօրենի, այնուհետև Կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնները։
Ակումբի աշխատակից լինելու ամբողջ ընթացքում Դավիթը մեծ աշխատանք է կատարել. կատարելագործել և նոր մակարդակի է բերել ակումբի մամուլի ծառայության աշխատանքը, կազմակերպել վետերանների միջև ամենամյա Simon Cup մրցաշարը, մեծ ներդրում է ունեցել եզակի ակումբային թանգարանի բացման և ակումբի պատմական իրադարձությունների մասին մի քանի վավերագրական ֆիլմերի նկարահանման գործում. այս ամենի և շատ ավելիի համար ակումբը հավերժ երախտապարտ կլինի նրան…»։