Uncategorized

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը

Այսօր մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղայի դի։

Մահացածի մարմինը դիատարին մոտեցնելու համար ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի գնդի 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների տեղի ունեցածը ինքնասպանություն է, սակայն իրավապահները աշխատում են ինքնասպանության, սպանության կամ դժբախտ դեպքի վարկածների ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ա. Ա.-ն է։

di davtashen
Կիսվեք ձեր էջում