Մամուլ

Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ աղջկա դի կա․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Այսօր՝ մայիսի 30-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Մմելյանը, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը:

Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: 

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխացել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որետեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: 

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ պատահար՝ պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։