Դավթաշենի կամրջի վրա «BMW»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է՝ դուրս է եկել ավտոմեքենայից և մահացել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի վրա դի կա:
Ոստիկաններն ու պարեկները կամրջի մոտ հայտնաբերել են «BMW» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը՝ Երևանի բնակիչ 75-ամյա Հրաչիկ Ա.-ն, ավտոմեքենան վարելիս է եղել, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է, կայանել է այն, դուրս եկել ավտոմեքենայից և մահացել:
Դեպքի մասին ոստիկանության Դավիթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: