Մամուլ

«Դասալիք» նախարարը․ Արսեն Թորոսյանը լքել է մարտի դաշտը՝ դավաճանելով ազգին. «Ժողովուրդ»

«Դասալիք» նախարարը․ Արսեն Թորոսյանը լքել է մարտի դաշտը՝ դավաճանելով ազգին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին»,- դեռեւս հունիսի 5-ին նման հայտարարություն էր արել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ հավելել. «Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։

Իսկ պատերազմական իրավիճակն ինքնին ենթադրում է լրջություն, պատասխանատվություն եւ աչալրջություն: Եվ, ահա, այս իրավիճակում, երբ խոսք է գնում հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման մասին, ու անհրաժեշտ է կատարել ահռելի առողջապահական աշխատանք մեր երեխաներին կորոնավիրուսից փրկելու եւ երկրորդ ալիքին դիմագրավելու համար, պարզվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է օգոստոսի 31-ից 18 օրով մեկնել արձակուրդ։

Երկրում, առողջապահական վիճակով պայմանավորված, արտակարգ դրություն է, սակայն նախարարը գնում է հանգստի, եւ ավելին՝ ապաակտիվացրել է նաեւ սոցիալական ցանցում իր էջերը, որոնց միջոցով հանրությանը պարբերաբար իրազեկումներ էր անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել