Ազատ խոսք

Դառմայեդի պես խարսխվում էդ ծնողի վրա՝ անունն էլ դնում «քեզ շատ եմ սիրում, պարտական եմ 4,5 տարեկանում քո չքնած ամեն գիշերվա համար. հո չե՞մ թողնի գնամ

Դառմայեդի պես խարսխվում էդ ծնողի վրա՝ անունն էլ դնում «քեզ շատ եմ սիրում, պարտական եմ 4,5 տարեկանում քո չքնած ամեն գիշերվա համար. հո չե՞մ թողնի գնամ

Լրագրող Լուսի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուղեղս առանձնահատուկ ա կախում, երբ պարմանի՝ ասենք 18-25 տարեկաններն են ասում՝ «ջոգում ե՞՞՞՜ս, ծնողը պահի, մեծացնի, ուսում տա, մարդ սարքի երեխուն.. էդ երեխեն մեծանա, թողի գնա, առանձին ապրի»։
Ա հրե նեծ։

Այսինքն, պարմանին, որ ամենաշատը պետք ա որ ուզեր էդ տարիքում անկախ կենցաղ ու ազատություն, ձգտեր վերջապես առանձնության, ասեր՝ «վերջ, 18-ս լրացավ, հիմա ես իրավունք ունեմ մենակ ապրելու, գործ եմ գտել, ես գնացի հարգելի սիրելի տնեցիներ», ինքն ա կրկնում ծնողների երեսով տվածը, մի հատ էլ դա խոր իմաստնություն ա համարում։

Էն որ հասկանում ես, թե էդ պարմանիի ուղեղում մեծերն ինչ տիպի են կուտակել, նստեցրել էդ մտքերը, որ՝ «այո, դա անշնորհակալություն ա ծնողի նկատմամբ, բա էդքան պահել եմ, որ գնա՞ս, դու հո ապերախտ անաղուհա՞ց չես»։
Կամ կարող ա ծնողը չէ, այլ քուչե՞ն ա նստեցրել։ Բարդ ա ասել։

• Իրականում, 18-20-ից զավակը՝ անկախ սեռից, արդեն պետք ա առանձնանա (գոնե ռեալ մտածի առնանձնանալու մասին)՝
-աշխատի, սկսի վաստակել,
-ինքնուրույնություն, կազմակերպվածություն, -կենցաղավարություն, տնային տնտեսություն,
-բյուջեն հաշվարկել, բաշխել,
-իր հանգիստը կազմակերպել՝ սեփական պատկերացմամբ, ոչ թե ծնողի շնչին նստած,
-ժամանց ունենալ սեփական ճաշակով, ոչ թե՝ ծնողն ուղեղին նստած,
-սովորել միայնակ ապրելով տարբեր հարաբերություններ կառուցել և այլն, և այլն։
Էս ամենն էս տարիքից պետք ա կամաց-կամաց սկսել սովորել։ Օդից չի ընկնելու։

• Ու էս ամենը ոչ մի կերպ չի հակասում ծնողին հիշել-սիրելուն։
Ինչքան շուտ ա զավակը հերթով անում սրանք, էնքան շուտ ա սկսում ադեկվատ ու գրագետ վերաբերվել ինքն իր անձին, իր ծնողին, գնահատում ա նաև վերջինիս անձնական տարածքն ու ժամանակը։

Ոչ թե դառմայեդի պես խարսխվում էդ ծնողի վրա՝ անունն էլ դնում «քեզ շատ եմ սիրում, պարտական եմ 4,5 տարեկանում քո չքնած ամեն գիշերվա համար. հո չե՞մ թողնի գնամ»։

Նայում ես՝ եքքա 26,5 տարեկան տղա ա (ավելի ճիշտ՝ տղամարդ), գալիս ա տու՜ն, իբր էդ սիրած ծնողի դիվանին նստում ա՜, էդ ծնողը դեմը ուտելիք ա փռում-սփռում, ուտելուց հետո հավաքում-մաքրում-լվանում, հետևից զուգարանն ա մաքրում, շորերն էլ այ էդ ծնողն ա լվանում, հարթուկում, որ էդ եքքա 26,5 տարեկան տղեն իրեն լավ զգա։ Անունն էլ դրվում ա՝ իբր տղեն մորը շատ ա սիրում, մենակ չի թողնում։
(Աղջկա տարբերակը լրիվ այլ մոմենտ ա. վերջին հարցումները վկա):

Թե ոնց են հաջողացնում, ասենք, 21-ում, ի՜նչ-որ սուրբ պանյատներով, հոգեբանական պորտալարով ծնողին կպած մնալը ճիշտ համարել՝ էդ առեղծված ա, էդ ֆենոմենալ ա։

Իբր ջահելները պետք ա ավելի ազատասեր լինեն էլի։ Առռը հա, թե ազատասեր են։

Չափահաս զավակը չի կարող ապրել ծնողների հետ ու միաժամանակ կենցաղային/հոգեբանական լիակատար ինքնուրույնություն ձևավորել։
* Ընդ որում, եթե զավակը տղա ա՝ ծնողի՛ ծառայելու հավանականությունն ա մեծ. շորերը լվանալ-հրամցնել, դեմը ուտելիք շարել, հետևից տուալետի ջուր քաշել ու զուգարանակոնք լվանալ։

* Եթե զավակն աղջիկ ա, աղջկան աղախնի պես տան գործերում աշխատեցնելն ու հոգեբանորեն ինֆանտիլ, անինքնուրույն և անողնաշար սարքելն ա ավելի ակտուալ։

Իսկ ո՞նց պետք ա զավակը դառնա չափահաս ու «վդռուգ»՝ սկսի մտածել որքան հնարավոր ա արագ աշխատանք գտնելու ու առնաձնանալու մասին։
Ճիշտ ա, դա պետք ա անի ծնողը՝ բավականին վաղ տարիքից դրա մասին պատմելով, ականջին էդ ինֆոն գրագետ կաթկթացնելով, տրամադրելով ու նախապատրաստելով, այլընտրանք չթողնելով։

Զավակը պետք ա մեծանա էն ֆոնային մտքով, որ անխուսափելիորեն գալու ա թե՛ չափահասությունը, թե՛ առանձին ու ինքնուրույն ապրելու օրը։
Անկախ սեռից։

Անկախ ամուսնանալուց»։

Կիսվել