Դանիել Սարկավագին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց
ՀՀ ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 29 մասնակից։ Այս մասին քիչ առաջ հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:
Հիշեցնենք՝ ԱԳՆ շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել հոգևորականների և հարվածներ հասցրել լրագրողներին։
Դանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հրապարակելով Դանիել սարկավագի լուսանկարները։
Նա այժմ գտնվում է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: