Դանակահարություն Բենեդիկտ ռեստորանում․ նշելիս են եղել Սեյրան Սարոյանի որդու կնոջ ծննդյան արարողությունը
Դանակահարություն Բենեդիկտ ռեստորանում․ նշելիս են եղել Սեյրան Սարոյանի որդու կնոջ ծննդյան արարողությունը
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում հայտնի «Բենեդիկտ» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել և կա դանակահարված քաղաքացի։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, «Արմենիա» բժշկական կենտրոնի ոստիկանության Մաշտոցի բաժին ահանզգ է ստցավել, որ դանակահարված վիճակում ծայարհեղ ծանր ախոտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին տեղափոխվել է նշված վայրից: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Հայաստանի և Ուկրաինային Հանրապետության քաղաքացի, Վաղարշապատ քաղաքի բնակիչ 33-ամյա Արամ Սարգսյանն է։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով` վիճաբանությունից առաջ «Բենեդիկտ» ռեստորանում նշելիս են եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ, երջանկահիշատակ Սեյրան Սարոյանի որդու կնոջ ծննդյան արարողությունը, որին մասնակցելիս է եղել նաև հիվանդանոց տեղափոխվածը, ով նաև աշխատում է Էջմիծանում հայտնի գինու, կոնյակի գործարանում և արարողության ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, որը այնուհետև շարունակվել է դրսում, որտեղ էլ դանակի մի քանի հարվածներ են հասցրել Ա․ Սարգսյանին, ով այնուհետև շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն արդեն պարզել են ենթադրյալ դանակահարողի ինքնությունը, ով Ս․ Սարոյանի ազգականներից է, ում որոնում են։