Մամուլ

Դանակահարություններ Երևանում հայտնի «Կառավելլ» ռեստորանային համալիրի դիմաց

Դանակահարություններ Երևանում հայտնի «Կառավելլ» ռեստորանային համալիրի դիմաց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 30-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22:20-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ Արշակունյաց 278 հասցեում գործող «Կառավելլ» ռեստորանային համալիրի դիմաց վիրավոր քաղաքացի կա։

Վաշտի պարեկներ Սուրեն Հովակիմյանն ու Միքայել Յավրյանը, իրենց ծառայողական ավտոմեքենայով, վիրավորին շտապ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, մինչ այդ ծառայողական ավտոմեքենայի մեջ գտնվող դեղատուփից անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։

Եվս մեկ հոգու դանակահարված հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Նշված ռեստորանային համալիրի մոտ պարեկները նկատել են կասկածելի երիտասարդի, ով տեսնելով պարեկներին դիմել է փախուստի՝ ընթացքում գցելով իր մոտ եղած դանակը։

Սակայն պարեկները կարողացել են բռնել նրան և տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Պարեկները հայտնաբերել են նաև նրա կողմից շպրտված դանակը։

Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանը նշված ռեստորանային համալիրի ներսում օպերատիվ խմբի հետ փորձում է պարզել՝ արդյոք այդ վայրում են տեղի ունեցել դանակահարությունները։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել